Գլխավոր Ավելին

Միֆ, թե իրականություն․ Սոնա Մաղաքյանը՝ շաքարային դիաբետի մասին

Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի իրազեկման միջազգային օրն է։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանը անդրադարձել է շաքարային դիաբետի վերաբերյալ ամենատարածված պնդումներին՝ նշելով, թե դրանցից որն է միֆ, որը՝ իրականություն։

Մասնավորապես, բժիշկը խոսել է հետևյալ հարցերի շուրջ․

1․ Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ չեն կարող ուտել քաղցրավենիք, խաղող, բանան կամ ձմերուկ։

2․ Եթե ընդունում եք շաքար իջեցնող դեղորայք, ապա սննդակարգին հետևելու կարիք չկա։

3․ Սթրեսը կարող է բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

4․ Ինսուլինը առաջացնում է կախվածություն, և եթե մի անգամ ստացել եք, ամբողջ կյանքի ընթացքում պետք է ստանաք։

5․ Շաքարային դիաբետի վերահսկումը կարող է հետաձգել կամ կանխել բարդությունների առաջացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

×
facebook sharing button facebook